2014-ի տարեվերջում մենք ականատես եղանք ֆինանսական շուկայում տիրող կտրուկ տատանումներին և անկայունությանը: Ուստի սույն խնդրի լուծման և համակարգի կայունացման բարձրացման համար անցյալ տարվա վերջին աշխատանքային օրը ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերանայել առևտրային բանկերին ներկայացվող պարտադիր պահանջները: Ավելացվել է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը: Առաջիկա 2 տարիների ընթացքում այն պետք է 5մլրդ դրամից հասնի 30մլրդ-ի:


Անշուշտ այս պահանջներին համապատասխանել բոլոր բանկերը չէ, որ կկարողանան և կգնան միավորումների: ԿԲ-ը չի թաքցնում սույն որոշման հիմնական նպատակը, ասելով որ բանկերի միավորման շնորհիվ ավելի հեշտ կլինի կառավարել շուկայում տիրող իրավիճակը: Պլանավորվում է, որ 2017-ին այժմ առկա 21 բանկերից մնացած կլինեն 14-15-ը:


Բանկային համակարգի կայունացումը և բանկերի խոշորացումը կարևոր է նաև Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմաններում: Ռուսաստանում գործող մարզային բանկերի ասոցացիան դիմել է երկրի կենտրոնական բանկին ԵՏՄ անդամ երկրների բանկերի համար վերազգային բանկերի արտոնագրերի ներմուծման դիմումով: Դրա շնորհիվ բանկերը կկարողանան գործել Միության անդամ բոլոր երկրներում, առանց հավելյալ արտոնագրի և հավատարմագրի:

 

 

Վաչագան Գևորգյան