Պիտի հայտարարվեր համապետական սուգ. ու փոխանակ ուրախ-զվարթ հաղորդումների ու հիմար սերիալների, պիտի լինեին կոռեկտ հաղորդումներ. ոչ թե լուրից լուր հիշել էդ ընտանիքի մասին ու այն էլ հակառուսական տրամադրությունները ցրելու կոնտեքստում՝ «ռուսները պուպուշ են, սա զուտ մարդկային հաշվեհարդար է...եսիմինչ..»... .բոլորը լծված են ռուսներին վահան դառնալու գործին: Ռուսներն ինչ են- ինչ չեն...մի հարց է ինձ մտահոգում. նախ՝ հոգեկան հիվանդ զինվորին ինչպես են ընդունում ծառայության, երկրորդ՝ ի՞նչ պիտի անի Գյումրին, եթե նույն զորամասից մի քանի հոգի որոշեն հաշվեհարդար տեսնել...
Ինչ կանեին Ռուսաստանում, եթե նման իրավիճակի մեղավորը լիներ հայը... .էն խեղճ Հրաչյա Հարությունյանը ակամա էր դարձել մեղավոր ու ինչ արեցին...հիշո՞ւմ եք...լրագրողներից մինչև դատարան...
Աստված լուսավորի այս անմեղ մարդկանց հոգիները:
Դիլանյան Զար