Ռուս զինվորին միշտ հարգել եմ' որպես մարտի դաշտում հերոս, աննահանջ հայրենասեր, որպես իր Հայրենիքի համար զոհվող, բայց չհանձնվող տեսակ...


Գյումրիում տեղի ունեցած սպանդը "ռուս զինվոր" հասկացության հետ քիչ կապ ունի: Քաղաքացիականների, երեխաների վրա կրակողը ազգություն չունի, Հայրենիք չունի, մարդ կոչվելու իրավունք չունի...


Միևնույն ժամանակ, պահը հասունացել է, որ հարց բարձրացվի, հրապարակայնացվի, պահանջվի, որպեսզի ռուսները մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնեն մեր երկրում հյուրընկալված ռազմական կոնտինգենտին' սկսած սպառազինության, վերջացրարած հոգեկան հավասարակշռվածության ու մարտական ոգու հարցերով...

 

 

Միհրան Հակոբյան