Հայաստանի հասարակական կարծիքի որոշ զանգվածների մոտ, մի քանի ԶԼՄ-ների տարածած կիսատ-պռատ ՝թերի տեղեկատվությունից հետո ,սկսեցին անհավանական թեորիաներ ծնվել։


Կոմիսար Էլրիկ Ֆրեդուն, 45 տարեկան, վերջին շրջանում տառապում էր դեպրեսիայով և գտնվում էր burn out( աշխատանքային գերհոգնածություն) վիճակում, ինչպես հաստատում է ոստիկանական արհմիությունը։ Նա, ինչպես իր կոլլեգաների մեծ մասը, զբաղվում էր Շարլի Էբդոյի գործի քննությամբ, մասնավորապես հետաքննություն էր անցկացնում ԸՆԴԱՄԵՆԸ զոհերից մեկի ընտանիքի գործով։ Որևէ կապ չի հաստատված նրա ինքնասպանության և Շարլի Էբդոյի ահաբեկչության միջև։ Թերևս նա չի դիմացել գործի այդքան մեծ ծանրաբեռնվածությանը։


Եվ հետո, այս գործը գտնվում է անձնապես նախագահ Օլանդի վերահսկողության տակ՝ամենաբարձր մակարդակով և ուղղակի անլուրջ է կարծել որ Ֆրանսիայի շրջաններից մեկի տարածաշրջանային վարչության ինչ-որ մի փոխտնօրեն մեծ կարևորություն կարող է ունենալ նման մաշտաբի գործի հետ,որը տեղի է ունեցել Փարիզի շրջանում։


էլ չասեմ ծանրումեծ մեկնաբանել՝ թե այստեղ ինչ- որ բան այն չէ։

 

 

Արման Ավագյան