Խորհրդային տարիներին Լեռնային Շիրվանի տարածքներից և հիմնականում Խիզիի շրջանից Բաքվի նախկինում ծայրամասային համարվող Յասամալի թաղամասում հաստատված կովկասյան պարսիկները (թաթերը) վերահսկում են նաև տեղի քրեական իրավիճակը:

 

Ադրբեջանում նաև «դաղլի» (բռց. «լեռնցի») անվանումով հայտնի այս թաթերը, չնայած Բաքվում հաստատվելուց մեկ-երկու սերունդ հետո հիմնականում կորցրել են մայրենի լեզուն և անցել թյուրքախոսության, սակայն պահպանում են սեփական թաթական ինքնությունը, որը մասնավորապես արտահայտվում է վերջիններիս համահավաք բնակության վայրերում նաև փողոցային մակարդակում, որտեղ առկա «գողական» դրության տերերը հենց նրանք են:

 

Բաքվի փողոցներից մեկում արված լուսանկարում պատկերված ցուցանակի վրա ադրբեջաներենի «գողական» ժարգոնով բառացիորեն գրված է՝ «Այստեղ իրավիճակը նայում են դաղլիները»:

 

 

 

Վարդան Ոսկանյան