Զարգացած հասարակության չափանիշներից մեկը համարվում է հումորի համար անթույլատրելի թեմաների բացակայությունը: Նույն Ֆրանսիայում արդեն 70 տարուց ավել է, ինչ ընդունված է կտրուկ ծաղրանկարներ ստեղծել բոլոր հնարավոր թեմաներով' սկսած թագավորական ընտանիքների պատկերներից, վերջացրած կրոնով:
Սա կարելի է ասել արդեն ֆրանսիական մշակույթի մի մաս է, մաս, որը անընդունելի է իսլամիստների համար: Դժվար է պատկերացնել թե ինչով կավարտվի մշակույթների այս բախումը և իչքան արյուն դեռ կթափվի: Կարծում եմ Փարիզը դեռ միայն սկիզբն է:
Վազգեն Սաղաթելյան