1905 թ.–ի հունվարի 9–ը (22) պատմության մեջ մտավ որպես «Արյունոտ կիրակի»։ Այդ օրը, Պետերբուրգի բանվորների (մոտ 140 հազար) նախապես ծրագրված բողոքի ցույցը սկզբում խաղաղ ու անվնաս մի երթի էր նմանվում, որով ցուցարարները կայսեր մոտ էին գնում իրենց խնդրանքով: Տոնականորեն հագնված մարդիկ գնում էին դեպի Ձմեռային պալատ և հավատում էին իրենց միջոցառման իրավացիությանը և դրա խաղաղ ավարտին: Նրանք ձեռքերում բռնած տանում էին սրբապատկերներ և կայսեր նկարը: Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գապոնի գլխավորությամբ։ Սակայն դեպքերն այլ ընթացք ստացան և ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։ Այդ իրադարձությունները Ռուսաստանում սկիզբ դրեցին առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխությանը։
Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՝ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Արյունոտ կիրակի»-ի լուրը գործադուլային ալիք բարձրացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդում։
Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկիզբը։
Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն