Հարբին քաղաքում, որը չինական Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է, բացվել է Սառույցի և ձյան միջազգային ամենամյա փառատոնը: Աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր զբոսաշրջիկներ այս քաղաք են ժամանում չինացի քանդակագործների և դիզայներների չքնաղ աշխատանքներով զմայլվելու համար: