Երբ լսում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց վարքով ու բարքով փչացնում են ժողովրդին, սպասում եմ այդ մտքի շարունակությանը. ժողովուրդն էլ իր ապրելակերպով փչացնում է իշխանություններին:


Ւշխանությունն առաջնորդվում է ծանոթ-բարեկամ սկզբունքով, շատ պաշտոնյաներ կոռումպացված են… սա որքան իշխանության համար է ճիշտ, նույն չափով նաև Հայաստանում ապրող շարքային մարդկանց ճնշող մեծամասնության համար: Այդ շարքային մարդիկ են, որ դպրոցում լավ գնահատականների համար երեխաների ուսուցիչներին և դպրոցի տնօրենին առիթ ու անառիթ նվերներ են մատուցում, ամեն ամիս ֆոնդի գումար են մուծում պարտաճանաչ, շատ լավ գիտակցելով, որ մի երկու հոգու գրպաններն են լցնում դրանով, դրանք այն հայրենասերներն են, որ ամեն ինչ անում են տղա երեխային բանակում ծառայությունից ազատելու համար, ընտրություններում իրենց ծանոթին լավություն անելու և անծանոթից որևէ ծառայության համար մի երկու կոպեկ ավելի պոկելու համար: Օրինակները շատ են, և բոլորն էլ փաստում են, որ խնդիրը ոչ թեիշխանությունների կամ հասարակության մեջ է, այլ ընդհանուր արժեքների: Արժեքները մի հետաքրքիր հատկություն ունեն. որքան ավելի վատն են, այնքան ավելի կենսունակ են: Նման արժեհամակարքի պայմաններում ով էլ գա իշխանության, ավելի մեծ հավանականությամբ նույնն է անելու, քան փորձելու է փոխել արժեքները: Դրա համար անհրաժեշտ խիզախություն և գիտելիքներ ունեցողները քաղաքական իշխանության չեն ձգտում, դա նրանց համար ձանձրալի և անիմաստ գործ է:

 

 

Մովսես Դեմիրճյան