Դեռևս վաղնջական ժամանակաշրջաններից մեր հայրենիքը միշտ շրջապատված է եղել թշնամիներով և ավազակախմբերով, որոնք պարբերաբար հարձակումներ են գործել: ՄԻ անգամ գյուղերից մեկում հարսանյաց հանդեսի ժամանակ ավազակները հարձակվում են և գողանում հարսնացուին, մինչ շատերը ողբում էին , գյուղի կտրիչներից մեկը հեծնում է ձին և գնում է սպանում ավազակներին ու հարսնացուին հետ բերում: Ծնողները , հյուրերը չեն տեսնում թե կոնկրետ ով բերեց հարսնացուին և հարցնում են բարբառով,-
Քա վուր մինն էր , քա վուր մինն էր, այսինքն ով էր ? Եվ որոշում են որ նորապսակներին պետք է ունենան մեկ պահապան ու անունն էլ դառնում է ՔԱՎՈՐ
հ.գ. սա լեգենդ -պատմություն, իսկ իրականում քավոր եղել է դեռևս հեթանոսության վաղ շրջաններում:
Հովհաննես Չարդախլվեցի