Մեր ղեկավարներից շատերը կախարդական փայտիկ են ուզում… «Կախարդական փայտիկը» դա դիրիժորի փայտիկն է, որի օգնությամբ նա ղեկավարում է նվագախումբը: Նման մի «փայտիկ» է պետք մեր ղեկավարներին, որպեսզի պետական ծառայողները, ցանկացած պաշտոնյա իմանա իր «պարտիտուրան», լինի պրոֆեսիոնալ, գերազանց «նվագի»:
Հետևի վդիրժորի» հրահանգին և իմանա, որ «ֆալշ նվագելու» դեպքում իրեն կհանեն «նվագախմբից», առանց հաշվի առնելու հովանավորողին…
Եթե այդ «նվագախմբում» լավ «երաժիշտներ են», ազնիվ նվիրյալներ, իրենց գործի գիտակներ, ապա հոյակապ «երաժշտություն» կհնչի, անթերի…
Ռոբերտ Մելքոնյան