Նոր տարին ամենախորհրդավոր տոներից է, որը մարդկանց առաջ բացում է բարի հեքիաթների ու կախարդանքի դռները: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, գալիս է Նոր տարին, ու առավոտյան երեխաները եղևնու տակ որոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղարկած նվերները:


Երջանիկ ճապոնացիները, զուսպ անգլիացիները, տաքարյուն ֆինները, սիրառատ ֆրանսիացիները՝ բոլորն են տոնում Նոր տարին: Բոլորն են սպասում Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին, պահում երազանքներ ու նվերներ տալիս, գրում է megairk.ru-ն:


Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում:
«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա, երբեմն գրում էին նաև հումորային բանաստեղծություններ:


Ավստրիացիները նախընտրում են Նոր տարուն նվիրել կենցաղում անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավական թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է Նոր տարուն գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ:


Բացի գործնական նվերներից՝ այս տարի ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:


Անգլիացիները անընդունելի են համարում ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք որպես ամանորյա նվեր չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բրելոկներ, բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու գդալներ: Դրանք սրտաբացության և ուշադրության արտահայտություն են:


Ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ կատարել: Նրանք նվերների համար միջինը ծախսում են 50-800 դոլար:


Ամերիկացիիները միմյանց նվիրում են սիգարներ, գինի, օծանելիք, շարֆեր: Ընդունված է նվերն անել կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ հարկ եղած դեպքում այն վերադարձվի խանութին:


Բելգիացիները տոնին մոտենում են պատասխանատվությամբ և ոչ թե որպես հաճելի ժամանց: Նվիրողը նվերի իմաստը բացատրում է բանավոր կամ դրան փակցված բացիկի միջոցով, և ընտրությունը երբեք պատահական չի լինում. նվիրում են այն, ինչ իրականում պետք է տվյալ մարդուն:


Բուլղարացիները Նոր տարուն նվիրում են հոնի փայտիկներ, որոնք մարմնավորում են եկող տարվա ամենալավ բաները:


Հունգարացիները սիրում են միմյանց նվիրել գրքեր, հաստ գուլպաներ, սահնակներ: Երեխաները մեծահասակներին նիրում են իրենց պատրաստած նվերները:


Հոլանդացի երեխաները Նոր տարում ստանում են քաղցավենիքով ու բլիթներով տոպրակներ, որոնք, ավանդության համաձայն, նրանց կոշիկների մեջ են դնում ոգիները:


Գրենլանդիայի էսկիմոսները միմյանց նվիրում են սառույցից պատրաստված սպիտակ արջերի նկարներով կերպարներ:


Հույները Նոր տարուն միմյանց նվիրում են… քար: Նվիրում են նաև ստանդարտ նվերներ, օրինակ՝ շամպայնով ու գինով զամբյուղ:


Դանիացիները հյուր գնալիս սիրում են իրենց հետ վերցնել տարբեր չափի ու ձևի մոմեր: Վիճակագրության համաձայն՝ այս ժողովուրդն ամենից շատ է սիրում մոմեր վառել:


Ւռլանդիայում ընդունված է երեխաներին նվիրել փոքրիկ հրեշտակներ ու Հիսուսի և Մարիամ Աստվածածնի փայտե ֆիգուրներ, իսկ մեծահասակները հյուր գնալիս իրենց հետ տանում են որևէ համեղ ուտեստ, ամուրիները՝ գինի:


Շոտլանդացիները Ամանորին հյուր գնալիս տանում են մի կտոր կարկանդակ, 1 բաժակ գինի ու մի կտոր ածուխ: Նրանց կարծիքով՝ սա ամենահավատարիմ եղանակն է նրանց ուտելիքով, խմիչքով ու ջերմությամբ ապահովելու համար:


Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային փողկապը կամ քաշմիրի կտորը: Տղամարդիկ ու կանայք միմյանց նվիրում են նաև կարմիր ներքնազգետ՝ որպես նորարարության խորհրդանիշ: Նրանք, սովորույթի համաձայն, սիրում են դեն նետել հին կամ անպետք կահույքը, ընդ որում՝ հենց պատուհանից:


Իսպանիայում տոնի նախօրեին ցանկացած տուն հյուր գնալիս հարկավոր է նվերի տուփի մեջ ներառել նաև շամպայն ու նուգայի կտոր:


Չինացիները Նոր տարվան նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:


Գերմանացիները նվիրում են գրքեր, իսկ ֆրանսիացիները նախընտրում են ոչ պիտանի ու օրիգինալ նվերներ մատուցել: Հաճախ նրանց ընտրությունը կանգ է առնում հուշանվերների կամ բացիկների վրա:

Չնայած օծանելիքի երկրի համբավին՝ Ֆրանսիայում կնոջը կարող է օծանելիք նվիրել միայն նրա ամուսինը:


Շվեդիայում ավանդաբար միմյանց նվիրում են ինքնաշեն մոմեր:


Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ, առօրյայում անհրաժեշտ պարագաներ: Ճապոնացիներին հնարավոր է նեղացնել Ամանորին ծաղիկներ նվիրելով: Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները: