Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ փորձում է օգտագործել հոգեբանական ներգործման միջոցը, իսկ մեր տեղական որոշ կայքեր, ցավոք, էլի տրվում են այդ ապատեղեկատվությանը: Բնական է, որ վերջին մի քանի ամիսներին Բաքուն ջանք չի խնայում, որ ցույց տա իրենց զինվորների "անպարտելիությունը", բնական է, որ պետք է զրպարտի մեր զինուժը, սակայն պետք չէ տեղիք տալ իրենց տեղեկատվությանը,,, մանավանդ այս օրերին..


Ներկայումս Ադրբեջանը հայտնվել է ծայրահեղության հասնող երկընտրանքի առջև, և փորձում է ցույց տալ, որ դեռ ինքնիշխան պետություն է', թերևս ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իր քաղաքացիների անիմաստ զոհերի հաշվին:


Ադրբեջանական դիվերսանտների կողմից ' ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի խախտումը և ականապատումը կրկին անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն խախտում է ոչ միայն երկկողմ, եռակողմ պայմանավորվածությունները, այլ նաև' ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած արտավորությունները, ինչպես նաև' ի չիք դարձնում ԱՄՆ, մի քանի այլ երկրների մասնակցությամբ և ֆինանսավորմամբ' ականազերծմանն ուղված բոլոր ծրագրերը...


Դեռ պարզ չէ, որոնք են Բաքվի նման պահելաձևի հստակ պատճառներըմ բայց մնում է հստակ' Ադրբդջանը ջանք չի խնայեկ ու չի խնայելու' ապակայունացնել իրավիճակն այս մի քանի օր... Առջևում Ամանոր է, առջևում' ԵՏՄ-ին անդամակցություն է, բայց, միաժամանակ' այս ամսին Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինենրի ընտրություններ են, և իշխանական էլիտան փորձում է դուրս գալ քարոզարժավից առավեկագույն դիվիդենտներով..


Իսկ մենք' հայերս, պետք է կրկին զուսպ լինենք, սառնասիրտ, չտրվենք նև ամենակարևորը' ադրբեջանական քարողչամեքենայի ներգործությանը...

 

 

Բագրատ Մովսիսյան