ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հանձնարարականի համաձայն ծառայության կողմից մթերային խանութներում իրականացվելու են համալիր դիտարկումներ:
Ինչպես նշեց ծառայության պետ Լևոն Սարգսյանը, ամանորին ընդառաջ՝ հայտնաբերված բոլոր տեսակի ժամկետանց ապրանքները միանշանակ կոչնչացվեն։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ անգամ վաճառքի շուկայից դուրս բերելու և մայր գործարանում վերամշակման ուղարկելու հնարավորության դեպքում, ժամկետանց ապրանքները կոչնչացվեն։
Վրեժ Հովսեփյան