Ինքնախաբեությունը վերջին շյուղն էր, որից ես կարող էի կառչել: Մարդը, ով վերք է ստացել, ջանում է հնարավորինս արագ կանգնեցնել արյունահոսությունը, և նա հակված չէ քմահաճություններ դրսևորել մաքուր վիրակապի պատճառով:
Մոտավորապես այդպես էլ վարվեցի ես. ինքնախաբությունը պիտի ընդհատեր արյունահոսությունը, քանի դեռ ես չէի հասել հիվանդանոց առավել հիմնավոր բուժման համար…
ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ
«Դիմակի խոստովանությունը» գրքից
Հովիկ Չարխչյան