Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է ասել մի բան, բայց անել միանգամայն այլ բան: Երդվել, թե սիրում ես ու ցավ պատճառել սիրելիին: Ընկերություն անել ու հեշտությամբ մոռանալ ընկերոջը: Պատկանել մի ընտանիքի ու ոչինչ չիմանալ մյուսների մասին: Բարձրագույն սկզբունքներ դավանել և չհետևել դրանց: Վստահեցնել, թե հավատում ես Աստծուն և վարվել այնպես, ասես Նա չկա: Ինքդ քեզ հերոս երևակայել ու վարվել սրիկայի պես…
Մեր բոլոր դժբախտությունները մեկ հիմք ունեն. յուրաքանչյուրը կարծում է, թե իր համոզմունքներն անսխալ են: Նրանք, ովքեր հրաժարվում են փոխել կարծիքը' ապուշներ են, ինչպես և նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց տարհամոզել:
ԺԱՆ-ՄԻՇԵԼ ԳԵՆԱՍԻԱ
Հովիկ Չարխչյան