Ռուսաստանը պետք է արագ տեմպերով վերանայի իր ռազմաքաղաքական մարտավարությունը, և հրաժարվի այսօրվա ռեժիմին հովանավոր լինելուց: Այս 25-տարիները ցույց տվեցին, որ ռուսաստանի բռնի միջամտությունը իր կողմից դրած հանցագործ կլաններին հանգեցրեց իր իսկ ստեղծաց ռեժիմի պարտությամբ, որի ականատեսն ենք լինում ամեն օր: Ռուսական քաղաքականությունը հիմնված է ուժի և կամակորության վրա, ռուսները չեն գիտակցում, որ անգամ քաղաքականության մեջ գոյություն ունի փոխադարձ հարգանք այլ պետությունների հետ, ոչ թե ինչպես իրենք են ասում сило есть ума не надо; չգիտակցելով որ ուժով սիրելի չես դառնա: Ինչու ռուսները նախընտրեցին հանցագործներին տեսնել իշխանության վրա, նրանք գիտակցում էին որ հայաստանում հանցագործներին իշխանության բերելով նրանց վրա կունենան փաստեր իրենց անցիալում ով լինելու մասին, և թույլ կտան իրենց որ իշխանությունը նրանք նույն պես տեսնեն էլ ավելի հեշտ թալանի միջոց, որն էլ ավելի կվերափաստարկի իրենց պապկաները; և այդպիսով նրանց պահելով իրենց ձեռքի մեջ լիարժեք տերը կլինեն հայաստանի, և կիրականացնեն իրենց կեղտոտ ռազմաքաղաքական ծրագրերը: Ռուսաստանում սկսած իշխանավորներից վերջացրած հասարակ քաղաքացուց առավոտից իրիկուն ամբողջ ազգով խոսում և քննադատում են արևմուտքին, թե արևմութքը դա չարիքն է համայն մարդկության, իսկ իրենք անմեղ և պահապան հրեշտակներ Աստծո կողմից ուղարկված որպիսի փրկեն աշխարհին արևմուտքի ճիրաններից: Ռուսները մոռանում են մի բան, որ Ամերիկան առանց թաքցնելու երբ գնում է տեռորիստ և անհնազանդ մի պետության գլուխը ջարդելու, նա իր եվրոպացի եղբայրների հետ է դա անում հավասար ապահովելով թե անվտանգությունը և արժեքները: Ամերիկացիք իրենց Եվրոպացի եղբայրների հետ ձեռք ձեռքի տված են զարգացել ու զարգանում, այլ ոչ թե ռուսների նման միայն ես ուտեմ սկզբունքով, հենց այստեղ է որ ռուսական կեղտոտ և էգոիստ քաղաքականությունը հանգեցրեց իր մենակ ուտելուն կորցնելով ՈՒկրաինան, Վրաստանը, Պրիբալտիկան, և էլի կկորցնի շատերին որոնք իր հարևաններն են: Ռուսները կարծում են թե մենք հզոր լինենք մեր բոլոր հարևանները մուրացկանի պես կվազեն մեզ մոտ ձեռքները պարզած մի կտոր հաց մուրալու, բայց չեն գիտակծում, որ մարդը կնախընտրի նրան ով հարգալից է մոտենում իրեն և թույլ տալիս հավասար պյմաններում զարգանալ: Ահա թե ինչպես է ստեղծվում եղբայր պետությունների հավասարը հավասարի սկզբունքով, և անմնացորդ հավատարմությունը մեկը մեկի հանդեպ: Ռուսաստանը կխեղդվի իր իսկ վարած քաղաքականության մեջ կործանելով իրեն նույն պես, եթե չվերանայի և չգործի հավասարը հավասարի սկզբունքով իր քաղաքականությունը: Էլի մեջ բերում անեմ իրենց իսկ խոսքը жадность губит фраера: Ելքը մեկն է, ես չեմ ասում որ առհամարենք մեր հարևաններին ինչպես ռուսները, այլ ընդհակառակը մենք բոլորի հետ կունենաք փոխադարձ հարգանք և հարաբերություն բոլոր վոլորտներում, բայց սա առաջին հերթին պետք է գիտակցեն ռուսները հրաժարվելով իրենց կեղտոտ միջոցներից, և շրջվեն մեզ պես ազգաին նկարագիր և համոզմունքներ ունեցոգ մարդկանց կողմը, և բանակցելով մեզ հետ գան երկու կողմանի ընդհանուր շահերից ելնող վերջնական հայտարարի, և իրենց իսկ ձեռքով հեռացնեն հայաստանից այդ ազգադավ իշխանությանը և բանակցեն մեզ հետ, և զերծ մնան խանգարելուց Ազգային իշխանության հաստատմանը հայաստանում, որը վերջը կդնի բոլոր չարիքների և տերն ու տիրականը լինելով իր երկրին կվերադարձնի արտագաղթված իր ժողովրդին հայրենիք, և կկառուցվի մեր երկիրը ի բարորություն մեր ապագայի: Սա է միյակ ելքը, հակառրակ դեպքում շատ շուտով ռուսները վերջնական կմոռանան Հայաստանի տեղն ու կկորցնեն այն դարպասները, որ մուտք է հանդիսանում դեպի կրեմլ իսլամի համար:

 

 

Հրանտ Ավետիսյան