Արցախի հարավ-արևելյան սահմանին կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել այսգիշեր։ ՊԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ միանգամից երկու կողմից են ուզեցել ներթափանցել ու դատելով նրանից, որ նույն հաղորդագրության մեջ նշվում էր, որ կիրառվել են տարբեր տրամաչափի հրազեն ու անգամ ձեռքի նռնակներ, բավականին ինտենսիվ մարտ է եղել, ընդ որում՝ շատ մոտիկ տարածության վրա (նռնակը շատռ հեռու չես գցի էլի)։


Բարեբախտաբար կորուստներ չունենք ու դիվերսիոն ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցվել է, սակայն կա մի անհանգստացնող բան այս ամենում։ Ինքս՝ ինձ բռնացրի այն մտքի վրա, որ եթե մի տարի առաջ դիվերսիոն ներթափանցման փորձը սենսացիոն մի բան էր թվում, ապա հիմա արդեն ստիճանաբար սկսել եմ ընկալել դա, որպես բնականոն բան։ Ու վստահաբար, միայն ինձ մոտ չէ այդպես՝ այնքանենհաճախակիացել հակառակորդի ոտնձգությունները։


Առաջին կողմից, ցանկացած նորմալ մարդու պես, մոտդ տաքգլուխություն է առաջանում ու առաջին արձագանքը որ ունենում ես, մոտավորապես այսպիսինն է. «Արա դե, զզվցրին, հրետանին բերեք ու շփման գծի էդ հատվածում իրանց դիրքերը վարեք էլի, տեսնում եք, որ չեն սթրվում»։ Սակայն մյուս կողմից, պետք հասկանալ, որ այս ամիսների ընթացքում աշխարհը փոխվեց ու փոխվեց այն աստիճան, որ հիմա ցանկացած կայծ, ցանկացած ոչ մանրակրկիտ մշակված գործողություն կարող է իրոք հանգեցնել լիամասշտաբ պատերազմի ու այստեղ արդեն հարցեր են ծագում։


Ես դյուզն ինչ չեմկասկածում մեր բանակի վրա, բայց ես լուրջ անհանգստություններ ունեմ մեր հասարակության վրա։ Մեր հասրաակությունը միևնույն է, անգամ այսքանից հետո, շարունակում է խոցելի մնալ՝ հոգեբանական տեսանկյունից։ Մեզ պետք է հոգեբանական միլիտարիզացիայի մեջովանցնել ու անել դա հնարավորինս շուտ, որովհետև վերադառնալով աշխարհում փոփոխված իրավիճակին, պետք է հասկանանք, որ մինչ այժմ, Ալիևի հակամարդկայինմ կոռումպացված, ստահակ ու բեսպրեդել ռեժիմը հենված էր երկու առանցքային հիմնասյան վրա՝ նավթադոլարների ուժեղ հոսքի ու բառիս բուն իմաստով՝ հակահայակական ֆաշիզմի։


Նավթադոլարային սյուն այլևս խարխուլ է ու չի կարողանում բալանսավորել հակահայկականության սյանը ու եթե հիմա Ալիևյան համակարգը՝ իր ողջ հսկայական ծանրությամբ չհենվի հակահայկականության վրա, այն պարզապես փուլ կգա։ Ուստի պատերազմի վերսկասման հավանականությունը ոչ միայն մեծ եմ համարում, այլ առհասարակ՝ զուտ ժամանակի հարց եմ տեսնում դրանում, ընդ որում,ոչ թե ինչ որ հիպոթետիկ տասնյակ տարիների մասին է խոքսը, այլ առաջիկա 1-2 տարվա, եթե նավթի գները կտրուկ վեր չգնան (ինչը շատ քիչ հավանական է)։ Այլկերպ ասված, հենց իրենց նավթադոլարային ռեզերվները սպառվեն, Ալիևին ոչինչ չի մնա, քան պատերազմ սկսելու, հակառակ դեպքում, ռեժիմը կտապալվի։ Սա ի դեպ մեզ համար ամենայն հավանականությմաբ ոչինչ չի փոխի՝ պատերազմի առումով։


Ուստիի՞նչ է մնում մեզ. բանակկի հետ տարվող ֆունդամեննտա․ աշխատանքներից ու ռեֆորմներից զատ, սկսել խորը ու համապարփակ աշխատանք՝ հանրային գիտակցության հետ։ Առաջնային խնդիրները, որ պետք է դրվեն.


- Պետք է հասարակությունը սկսի վերաբերվել վերահաս պատերազմին, որպես եթե ոչ անխուսափելի հեռանկար, ապա միանգամայն իրական ու ամենայն հավանականությամբ սպասվող զարգացում։


- Պետք է լրջանալ. վախենալ պետք չէ, առավել ևս խուճապի մատնվել էլ պետք չէ, բայց ոչ պակաս վնասակար է բռավադան ու «шапкозакидательство»-ն։


- ՊԵտք է իջեցնել իռացիոնալ էմոցիոնալ արձագանքը՝ հավանական զոհերի առումով։ Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզ համար պետք է մեկ լինի ու ցավալի չլինի, բայց դաչպետք է խանգարի պատերազմի ընթացքին՝ եթե այն սկսվի։ Այլ կերպ ասած, որքան էլ ծանր լինի բոլորիս համար, պետք է հասկանալ, որ պատերազմի վերսկսման դեպքում (ավելի ճիշտ է ասել՝ պատերազմի ինտենսվացման, որովհետև պատերազմն ըստ էության երբեք չի էլ ավարտվել) զոհեր ունենալու ենք ու զոհերը քիչ չեն լինելու։


- Բանակի վրա փող ափսոսալ չկա։ Բանակի փողին մատով կպնել ու ատկատել՝ չկա (իշխանություններ, էս արդեն լրիվ ձեզանից ա կապված)։ Զենքը թանկ է, զինվորը՝ անգին, դրա համար, զինովրին հնարավորինս լավ ու շատ սպառազինություն է պետք ու դրան պետք է նպաստեն բոլորը։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան