Մի հատ բարի խորհուրդ մեր քաղաքապետարանին, եթե կարելի է։ Տղերք ջան, երևի Հանրապետության հրապարակում տոնածառ դնելը ճիշտ է… բան չունեմ ասելու' գլխավոր հրապարակ է, հյուրեր և այլն։ Բայց հանրապետության գլխավոր տոնածառը, իմ կարծիքով (որպես 47 տարվա երևանցի եմ ասում), պետք է տեղադրվի Ազատության հրապարակում։ Այդ հրապարակը երթևեկելի հատվածից հեռու է գտնվում և ծնողներն իրենց երեխաներին ավելի մեծ հաճույքով կտանեն այնտեղ, որտեղ մեքենաների խցանումներ, ամանորի ներվային ազդանշաններ և շարժիչի կիսաայրված գազեր չկան։ Եվ հետո երևանցիների համար օպերան միշտ էլ ավելի ընկալելի է եղել, որպես հանգստի և զբոսանքի վայր, քան հրապարակը։ Հավատացեք լրիվ դոբրիով եմ ասում, տղերք, առանց որևէ թարախի կամ հետին մտքի։ Մի անգամ փորձեք և կհամոզվեք, որ այդ միջոցառումները օպերայի մոտ շատ ավելի ակտիվ կանցնեն։ Վերջիվերջո, կոմունիստներն այդքան էլ ախմախ չէին, որ տասնամյակներ շարունակ հենց այնտեղ էին դնում Գլխավոր տոնածառը, իհարկե, չմոռանալով նաև հրապարակինը։

 

 

Կարեն Քոչարյան