Այս տարվա տնտեսական կարևորագույն բարեփոխումներից մեկը, սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալն էր: Ինչպես հիշում ենք այս հարցի վերաբերյալ քննարկումնրն ու ձևափոխումները տևեցին մի քանի ամիս: Եթե ավելի մանրամասնենք, ապա Սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու մասին նախագծի շնորհիվ ՀՀ պետբյուջեի միջոցներից փոխհատուցվելու են սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ:
Ինչպես նաև նախագծի հաջորդ հոդվածի համաձայն մասնակի փոխհատուցվելու է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:
Այստեղ հարկ է նշել որ, սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին գործադիրը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովելու է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Ինչպես նաև սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվելու է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն:
Այնուամոնայնիվ նախագծի գործառույթներն այսքանով չեն ավարտվում: Այս շարքը շարունակելով կցանկանայի նշել, որ նախատեսվում է նաև փոխհատուցել մի շարք համայնքների բնակիչների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը: Նմանատիպ մի շարք արտոնություններ, որոնք ամրագրված են 2 օրենքներով, նպատակ ունեն հնարավորինս թեթևացնել առավել խոցելի համայքների բնակչության հոգսերը և ստեղծել զարգացման հնարավորություններ: Ինչպես նաև համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:
Տիգրան Խաչիկյան