Ամփոփելով Հայաստանի այս տարվա ներքին ու արտաքին զարգացումները, տնտեսական բարեփոխումները, պետք է նշենք որ տարին հագեցած էր գործընթացներով: Եթե հետադարձ հայացք գցենք, ապա կարելի է առանձնացնել մի քանի փոփոխություններ:
Մասնավորապես նոր կառավարության իրականացված փոփոխություններից մեկը կապված էր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ: Փոփոխությունը ենթադրում էր շահագրգիռ կողմերի կողմերի միջև հաստատել «ոսկե միջին» պայմանները: Այն չէր ոտնահարում մի կողմից կուտակային համակարգի մեջ ներառվածների, մյուս կողմից'համակարգի օղակների շահերը:
Ազգային Ժողովը հունիսին, սակայն փոփոխություն մտցրեց կուտակային կենսաթոշակի մասին օրենքում, որի համաձայն համակարգից չեն կարող հրաժարվել պետական հատվածի աշխատողները, իսկ մյուս աշխատող անձիք կարող են երեք տարի ժամկետով հրաժարվել դրանից:
Այս փոփոխության հետ մեկտեղ նոր օրենքը չնայած ոչ բոլորին բավարարեց, սակայն թուլացրեց լարված կրքերը և հնարավորություն տվեց էլ ավելի ամրապնդել կուտակային համակարգը:
Դավիթ Պետրոսյան