Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար Երևանի քաղաքապետարանը հարկատուների մուծած գումարներից ծախսեց 19 մլն 467 հազար դրամ, մոտավորապես 42.000$:
Մի հարց ունեմ ու մի առաջարկ. բա էդ վայրկյանական կայֆը 42.000 դոլար արժե՞ր: Մեկին հանձնարարեիք, թող առավոտյան գար հոսանքի լարը միացներ, գնար: Երևանում այնքան մարդ կա, որ դա անվճար կաներ:

 

 


Առաջարկս էլ այն է, որ եթե հունվարին տոնածառի լույսերն անջատելու համար էլի գումար է դուրս գրվելու, ապա թող լույսերը մնան վառ, մեկա մյուս տարի էլի վառելու եք: Տարվա մեջ հաստատ 42.000 դոլարի հոսանք չի վառի մեր սիրուն տոնածառը:

 

 

Մովսես Դեմիրճյան