Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ ունեցել է այս զգացողությունը. երբ նայում ես սև, անսահման երկնքին, անծայրածիր կապույտ ծովին կամ կանգնած ես սարի գագաթին, զգում ես քեզ ինչպես ավազի մի հատիկ այս մեծ, փառահեղ և գեղեցիկ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք դրա մի մասն ենք կազմում: