1922 թ. սեպտեմբերի 9-ին թրքական զորքերը մտան Իզմիր (Զմյուռնիա): Հաջորդ օրը, քաղաք ժամանած Մ. Քեմալի հրամանով, նրանք կազմակերպեցին հայերի ու հույների ջարդը (բնաջնջեցին մոտ 30.000 հայեր, տասնյակ հազարավոր հույներ), ապա վայրագությունների հետեւանքները թաքցնելու նպատակով՝ հրի մատնեցին ծաղկուն քաղաքը:

 

 

 

1973 թ. Փարիզում հրատարակված «Օսմանյան կայսրության վախճանը՝ Կարմիր սուլթանից մինչեւ Մուստաֆա Քեմալ» գրքում հեղինակը՝ ֆրանսիացի դիվանագետ Ժան-Պոլ Գարնիեն նշում է, որ հիացած կրակի բոցերի մեջ գտնվող Զմյուռնիայի պատկերով՝ Քեմալը բացականչել է.«Երկար նայեցե՛ք այդ տեսարանին: Դա մեր երկրում օտար միջամտության վախճանն է: Այդ կրակը դրա խորհրդանիշն է: Այն նշանակում է, որ մեր հայրենիքը վերջնականապես ազատագրվել է դավաճաններից ու առեւտրականներից: Այսուհետեւ ազատագրված ու մաքրազարդված Թուրքիան կպատկանի միայն եւ միայն թուրքերին»: Ապա լկտիաբար բացականչել է. «Հայերն ու հույները դեռ երկար կհիշեն այս «աշնանային ջերմությունը»:

Նկարում՝
ԻԶՄԻՐ, 1922 թ. սեպտեմբեր