Կառավարությունը նախօրեին հրապարակել է սահմանամերձ այն 31 գյուղական և մեկ քաղաքային (Ճամբարակ) համայնքների ցանկը, որոնց ընտանիքները 2015 թվականից կստանան ՀՀ պետբյուջեի միջոցներով 50 տոկոսով կոմունալ վճարներից ազատվելու արտոնություն: Գործադիրն իր նախաձեռնությունում հստակ ամրագրել է, որ սահմանամերձ ազգաբնակչությանն ազատում է հողահարկից և անշարժ գույքի գույքահարկից, ինչպես նաև առանձին կերպով հստակեցվում է, և օրենքով սահմանվում է այդ համայնքներին ընձեռել հատուկ արտոնություններ' ազատելով հարկային պարտավորություններից:


Համայնքների սահմանամերձ լինելու հիմնական չափորոշիչն ընդունվել է ադրբեջանական մշտական կրակագծի տակ լինելու հանգամանքը' ասել է, թե սրանք այն' այդքան քննարկված սահմանապահ կոչված համայնքներն են:


Այս քայլը, վարչապետի՝ հուլիս-օգոստոս ամիսներին սահմանամերձ գոտի կատարած այցի տրամաբանական շղթան էր: Այս նախաձեռնությունը միանշանակ տեղում լուծելում է սոցիալական խնդիր, քանզի բիզնես միջավայրի համար նպաստավոր պայմանների հաստատմամբ կբարձրացվի նաև տարածաշրջանի կենսամակարդակը, իսկ հարկերից ազատման օրենքով' Կառավարությունը սահամանմերձ համայնքները արտոնյալ պայմաններում զարգանալու հնարավորություն է ընձեռում:


Սահմանապահ համայնքներն, ըստ էության, իրենց աշխարհագրական դիրքի պատճառով չպետք է զրկված լինեն հավասարաչափ զարգացումից և նպաստավոր տնտեսական դաշտ ունենալու պայմաններից: Այս նախաձեռնությունները բանակի և խրամատում կանգնած զինվորի համար ունեն շատ լուրջ հոգեբանական նշանակություն, քանի որ իր թիկունքում զգալով այն փաստը, որ պահպանում է բազմաբնակեցված շեն համայնք, զինվորի պատասխանատվությունն ու մարտական ոգին կրկնապատվում է:

 

 

Արմեն Հովասափյան