Առավոտյան շուկայական դաշտում միանգամից նկատելի դարձավ, որ դրամը սկսեց կայունանալ: Չնայած այս պահին կա գնաճի խնդիր, քանի որ շատ տնտեսավարող սուբյեկտներ դեռ չեն արձագանքել վարչապետի «սպեկույացիաներին վերջ տալու» հայտարարությանը ու միտումնավոր գերշահույթներ են ստանում:


Նախօրեին վարչապետը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների եւ մի խումբ տնտեսվարողների հետ' հանգամանալից ներկայացնելով ՀՀ տնտեսական շուկայում տիրող վիճակի և դոլար-դրամ ահագնացող հարաբերությունները: «Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերին», այսօրվա նիստի ժամանակ նշել է վարչապետը: Նա հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին' տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին, առողջապահության նախարարին խորն ուսումանսիրություններ իրականացնել և ամենօրյա ռեժիմով զեկուցել դաշտում տիրող իրավիճակն ու գնային քաղաքականությունը:


Ամենայն հավանակաությամբ կատարվող քայլերը և շուկայում տիրող ներկայիս վիճակը կհանգեցնում է նրան, որ նվազագույն ժամկետում գնաճի հարցը կկարգավորվի և մինչև ամանոր կունենանք կայուն շուկա:

 

 

Արմեն Հովասափյան