Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր խիստ հսկողության տակ վերցնել արժույթի առք ու վաճառքը, որպեսզի խուսափենք սպեկուլյացիոն գործարքներից և դոլարի արհեստական արժևորումից:
Արդեն այսօր արժույթի շուկայում գների կայունացման միտումն ու դրամի արժևորումը բավականին նկատելի է: Սակայան սա խնդրի մի կողմն է:


Գործադիրի ղեկավարն նաև հրահանգել էր տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահին վերահսկել և ամենօրյա զեկույց ներկայացնել իրեն ապրանքի շուկայում տեղի ունեցող գնաճի վերաբերյալ:
Դոլարի արժևորման հետ կապված բավական թվով ներկրվող ապրանքների գները բարձրացել էին և այժմ պետք է խստագույնս հսկողության տակ վերցնել այդ ոլորտը, որպեսզի ապրանքների գները դրամի արժևորման հետ ևս սկսեն նվազել: Պարզ է, որ կլինեն արտադրողներ և վաճառողներ, ովքեր կցանկանան այս խառնաշփոթից օգտվել և անհիմն թանկացնել ապրաքների գները, բայց ինչպես արդեն նկատեցինք պետությունը շատ խիստ միջոցներ կկիրառի նման փորձ անողների նկատմամբ:

 

 

Գրիգորյան Ժորա