Հավանաբար ես չափից ավել կմանրամասնեմ այդ հանաճանաչ փաստը, եթե ասեմ, որ մարդիկ, ովքեր մշտապես շփման մեջ են ու չափից ավելի մոտ են իրար, կորցնում են նորի զգացողությունը, որը սիրո համար անհրաժեշտ ազդակներ է ստեղծում:
Նման այն բանին, որ բուրմունքը կարելի է զգալ միայն այն պահին, երբ առաջին ծուխն է բարձրանում խնկամանից, նման այն բանին, որ գինու համը կարելի է զգալ առաջին պահին, երբ նոր-նոր սկսում ես խմել, այդպես էլ սիրային ձգտումներում է. սուր պահերը լինում են միայն ժամանակավոր: Որքան ավելի ես հարմարվում, այնքան ավելի ուժգին է դառնում կախվածությունը և նույնքան թուլանում է բուն սիրո ջիղը:
ՆԱՑՈՒՄԵ ՍՈՍԵԿԻ
Հովիկ Չարխչյան