Իրականում, ամենահիմար բանը, որ կարող է անել ժողովուրդը՝ ստեղծված կացությունում,դա խուճապի մատնվելն է։ Եթե հիմա մարդիկընկնեն խուճապի մեջ, ապաիրենց խուճապով իրենք՝ իրենց շատ ավելի կվնասեն, քան ամենահակաժողովրդկան իշխանությունը, ամենաապաշնորհ կենտրոնական բանկը ու ամենաագահ օլիգարխները։


Ամենամեծ սխալը ստեղծված կացությունում դա հենց խուճապն է, որովհետև խուճապի ալիքի վրա են անհասկանալի թանկացումներ լինում, դրամը նման սրնթաց անկում ու այլ պատուհասներ լինում։

Հանգստացեք ժողովուրդ, որքան ավելի սառնասիրտ գտնվենք մենք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կորուստները ավելի քիչ կլինեն, իսկ եթե այսպես՝ հոտի հոգեբանությամբ մեզ գցենք դռնեդուռ ու դոլար փնտրենք, խանութներում ամեն ինչ գնելով արհեստականորեն պահանջարկ ավելացնենք ու որպես հետևանք՝ թանկացնենք ապրանքը, եթե միահամուռ սկսենք ավանդներն ու փողերը բանկերից հանել, ապա դա անխուսափելիորեն կբբերի տնտեսական այնպիսի կոլափսի, որի տակից դուրս գալ էլ չի լինի։


Դրա համար, մի քիչ սառնասիրտ եղեք ու օգտագործեք ուղեղը, դեռ ոչ մի կաատաստրոֆիկ բան չի եղել, բայց կլինի, եթե մենք մեզ չհավաքենք։

 

 

Գեղամ Ասլամազյան