Գլխավոր վտանգն այս պահին սպառնում է այն անձանց, որոնք վերջին օրերին բարձր կուրսով արտարժույթ են գնել՝ սպեկուլյատիվ կամ այլ նպատակներով: Նման գործարքներ կատարած քաղաքացիները եթե աչալրջորեն հետևեն փոխարժեքներին, կնկատեն, որ կուրսն այլևս չի բարձրանում, ու նույնիսկ առկա է անկման միտում:


Կուրսի հավանական անկման մասին են խոսում նաև Ռուսաստանում ընթացող գործընթացները. ռուբլին քիչ-քիչ ոտքի է կանգնում: Սա նշանակում է, որ դրամը նույնպես շատ շուտով կդադարեցնի անկումը ու կսկսի արժևորվել:

 

 


Տիգրան Խաչիկյան