Թերթերից մեկը գրել ա, որ ՀՀ Կառավարությունը մինչև ամսվավերջ մոտ 200 միլիոն դոլար վարկ ա ստանալու տարբեր միջազգային կազմակերպություններից ու հույս ունի դրանք շուկա նետելով մի քիչ կայունացնի փոխարժեքի էս հիստերիկ վիճակը։ Բացի դրանից, գրվում ա, որ էլի ինչ որ վարկային համաձայանգրեր են վավերացրել ու պատրաստվում վավերացնել, ինչից կարելի է եզրակացնել, որ մի քանի շաբաթ հետո, մենք մեկ էլ կպարզենք, որ դոլարի կուրսը տենց մի 700-800-ի վրեն կարողացան մերոնք կայունացնել, բայց մեր արտաքին պարտքը դառել ա Մասիս սարի չափ ու որ ավելի վատ ա, հասկանալի չի, թե ուր են կոնկրետ գնացել էդ վարկերը։ Էս շոկի ու շուխուռի տակ տեսեք, թե ոնց են ևս-ևս անելու էդ փողերը։
Արմեն Հովսեփյան