Վերջին շրջանում Համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն են ունեցել մի շարք երկրներում:


Մասնավորապես' Ռուսաստանը նավթային հումք արտահանող երկիր է, իսկ սա վկայում է այն մասին, որ միջազգային շուկայում նավթի արժեքի նվազումը մեծ վնասներ է հասցրել նաև ՌԴ տնտեսությանը:


Փոխարժեքային տատանումները բացի ռուբլու արժեզրկումից, բացասական ազդեցություն են ունեցել նաև որոշ երկրների վրա: Նշենք, որ դոլարի համեմատ արժեզրկվել է նաև չինական արժույթը: Մասնավորապես, ինչպես հայտնում է ''риа новости''-ն, այսօր Մոսկվայի ժամանակով 07.38-ի դրությամբ, դոլարը իենի հետ համեմատ արժևորվել է 0.15%-ով' 116.40-ից հասնելով 117.03:


Միջազգային շուկայի նման փոփոխությունների պայմանում, մտահոգված է նաև Ճապոնիան:

Մասնավորապես այսօր Ճապոնիայի կառավուրությունը հայտարարել է, որ անհանգստացած է ստեղծված իրավիճակով և հավելել, որ չի վերանայի Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված պատժամիջոցները, բայց ուշադրությամբ կհետևի ռուբլու ինֆլիացիոն տեմպին:

 

 

Դավիթ Պետրոսյան