Երբ հիվանդանում ենք, սկսում ենք բուժել մարմինը: Երբ վատ տրամադրություն ենք ունենում, փորձում ենք բուժել հոգին: Բայց մարդ արարածը մեկ միասնություն է, ուստի ինքներս մեզ պետք է ընկալենք և բուժենք համալիր կերպով, ամբողջ համակարգը, միասնական օրգանիզմը: Ամերիկացի բժիշկ Սյուզան Ջոնսը «Հոգու խաղաղություն» գրքում փորձել է, միավորելով ավանդական և ոչ ավանդական բժշկության օրենքները, ստեղծել իր համակարգը, որը հնարավորություն կտա դարմանելու մարդկային օրգանիզմը: Այդ համակարգը եզակի է և հետաքրքիր: Ու թեև առանձին դրույթներ կարող են վեճ հարուցել, այդ ամենը հետաքրքիր է, և արժե անձամբ ծանոթանալ դրանց: Հազիվ թե հնարավոր լինի համառոտ հոդվածում լիարժեք լուսաբանել հեղինակի բոլոր գաղափարները, բայց գրքի մի քանի դրվագ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


Ամրացրեք մկանները


Ընտրեք վարժությունների լավ մտածված համակարգ, որը ներառի ուժային վարժություններ, աերոբիկա և ձգումներ: Այն դարձրեք ձեր կյանքի հիմքը և դրանից մի՛ հրաժարվեք: Միայն կանոնավոր ֆիզիկական վարժությունները ձեզ, առողջ, եռանդուն և երիտասարդ կդարձնեն՝ անկախ տարիքից: Ժամանակ թողեք հանգստի և քնի համար: Աշխատեք խմել մաքուր ջուր, թարմ օդ շնչել և երբեմն լինել արևի տակ: Նախապատվությունը տվեք առողջ բուսական սննդին (բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն, լոբազգիներ): Խուսափեք խոր վերամշակված մթերքներից: Այս բոլոր պայմանների ապահովման դեպքում միայն կկարողանաք հասնել լավագույն առողջության:


Սովորե՛ք թուլանալ


Անհրաժեշտ է հոգու և մարմնի լիակատար թուլացմանը հասնելու կարողություն: Ձեր նյարդային համակարգը ենթարկվում է ագրեսիվ շրջակա միջավայրի հարձակումներին. աղմուկ, լույսի բռնկումներ, գովազդներ և այլն: Սովորեք խոր շնչառության, մեդիտացիայի, յոգայի տեխնիկան, որպեսզի ունակ լինեք հաղթահարելու սթրեսը:


Ձեր զգացմունքները ներսում մի՛ պահեք


Սթրեսը, որ առաջանում է տևական ցասումից, կարող է չափազանց ավերիչ լինել: Հոգու խորքում թաքցված զգացմունքները բառի բուն իմաստով կրծում են ներսից, ուստի աշխատեք դուրս հանել դրանք: Այդ դեպքում ավելի հազվադեպ կհիվանդանաք և երկար կապրեք:


Վերահսկեք ձեր մտքերը


Մեր մտքերն են կանխորոշում մեր գործերն ու արարքները: Միտքը նյութական ուժ է, այն կարող է նյութականանալ, ուստի մտածեք այն մասին, թե ինչ եք ուզում տեսնել ձեր կյանքում:


Շարունակությունը՝ այստեղ