Յուրաքանչյուր երկրի տնտեսության ամենա ազդեցիկ բաղադրիչներից մեկը անշարժ գույքի արժեքներն են, որը կազմում է երկրի տնտեսության 25-30 տոկոսը: Շինանյութ, շինանար, հիփոթեքային վարկեր, տոկոսադրույթային եկամուտներ, ներդրումներ, բնակարանային և կոմերցիոն տարածքների ծառայություններ: 2001-2008 թվականերին սփյուռքահայերի հայրենիքում "մի բան" ունենալու ցանկությունը պատճառ դարձավ Հայաստանում անշարժ գույքի չհիմնավորված գնաճի: Հսկայական դոլարներ հոսեցին Հայաստան և նույն ճանապարհով էլ դուրս եկան: Առանց մեկնաբանելու' վատ է թե լավ, ճիշտ է թե սխալ, բայց փաստ է, որ 20-25 տարի դրսում ապրելուց հետո հայրենիքում "մի բան" ունենալու հետաքրքրութունը կորում է, մանավանդ այն դեպքում, երբ Երևանում բնակարանների արժեքը հասել էր Եվրոպայի և Ամերիկայի նույնիսկ որոշ ծովափնյա քաղաքների բնակարանների արժեքներին: Վստահեցնում եմ. Տաս տարի առաջ բազմաթիվ հայեր գոնե երազում էին հայրենիքում ավարտել իրենց տրված ժամանակը: Հիմա այդպես չէ: Մարդիկ հիասթափվել են, հեռվից են նախընտրում սիրել: Իսկ հեռվից սիրելով դոլար չի գալիս Հայաստան: Հայաստանի տնտեսությունը մնում է Հայաստանի հույսին: Այսօր բախվում ենք իրականության հետ: Տնտեսություն' հիմնված օրեցօր նվազող նաստալգիայի և նվիրատվությունների վրա:
Տիգրան Ժամկոչյան