Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոն հրապարակել է անցյալ ամսվա սպառողական գների ինդեքսն, ըստ որի՝ առաջին անհրաժեշտության և զանգվածային սպառման ապրանքների գները նվազել են 0,2 %-ով, իսկ առանց անշարժ գույքի գների հաշվառման՝ 1,3%-ով, ընդ որում, ամենաշատ նվազում արձանագրած ապրանքներից մեկն էլ բենզինային վառելիքի արժեքն է 3,6%:

 

 

Եվ սա այն պայմաններում, երբ դոլարի արժեզրկումը նույն ժամանակահատվածում տատանվել է ընդամենը 1%-ի շրջանակներում:
Ահա այսպիսի ազդեցություն են ունենում արդի համաշխարհային տնտեսական գործընթացներն ինքնաբավ և կայուն տնտեսություն ունեցող երկրիների վրա:

 

 

Արմեն Պետրոսյան