Շուտով Aram MP 3 կդառնա հայ շոուբիզի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող երգիչը: Իհարկե մրցության մեջ չեն Թաթան, Արտաշ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, քանի որ իրանք իրանց տեղը ու դիրքը ունեն ու իրանց «ենթաոլորտի» մեջ շատ հայտնի են ու պահանջված ու թանկաբազար:
Բայց հետևելով շոուբիզնեսյան կյանքին՝ ասեմ, որ Արամը նոր ճանապահներ է անցնում ու նորանոր դռներ է բացում.... Արամը դարձել է Մոլերում արվելիք ակցիաների ժամանակ ամենապահանջված ու լսվող երգիչը, Արամը հենց նոր տեսա, որ Կոլայի ակցիայի շրջանակներում էլ է մարզերում երգելու, մի քանի տեղից լսել եմ, որ Արամին ցանկանում են կանչել այս կամ այն կորպորոտիվին երգելու և իհարկե չեմ կարող չնշել Արամի համերգների հաճախականության ավելացում, դե տնտեսագիտորեն, եթե կա պահանջարկ կա նաև առաջարկ, ու, սա հաշվի առնլեվ, հասկանալի է, որ Արամի համերգների պահանջարկ կա (ես մի անգամ եղել եմ Արամի համերգներից մեկում ու տպավորված դուս եմ եկել):
Մի խոսքով կարճ ասեմ՝ մանրից գալիս է Արամականների դարաշրջանը ու նման որակի երգիչները առանց ծանոթի ու միմիայն փայլուն ձայնով միգուցե փրկեն շոուբիզը կործանումից:
Հ.Գ. Հուսանք խեղճ տղուն պրոդյուսերները հարսանիք չեն քցի:
Անկախ Հայաստան