Ասիական շուկայում գործունեություն ծավալող «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող իրենց ծրագրերն ու նախագծերը: Ըստ ընկերությունների ներկայացուցիչների, իրենք շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում, ինչի արդյունքում կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարությամբ ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը:
Անահիտ Գրիգորյան