Իրաքյան Քուրդիստանի կողմից հայոց լեզվի պաշտոնական լեզու ընդունելը ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետության քաղաքական շարքային քայլ է:
Հայերի նկատմամբ սրտացավության տպավորություն ստեղծող այս քայլը միտված է միջազգային արենայում այս «երկրի» վերաբերյալ թափանցիկության ու ազատության արհեստական տպավորություն ստեղծելուն , որն էլ հետագայում պաշտոանական Էրբիլն օգտագործելու է որպես դիվիդենտ ՝ անկախություն ստանալու համար:
Ինչ վերաբերում է Իրաքի հայկական համայնքին ,պետք է նշել որ հայկական համայնքի մեջ մտնողների 90% ը ներքին բուռն քարոզչության շնորհով ձեռք են բերել քրդական էթնիկ ինքնագիտակցություն , իսկ լեզվին տիրապետում են քչերը:
Սա առաջին դեպքը չէ , երբ Բարզանիի քարոզչամեքենան բավականին ցածր մակարդակի քարոզչությամբ հայկական համայնքը ի ցույց դնելով փորձում է երկրում ազգային փոքրամասնությունների գոյության պատրանք ստեղծել ՝ նշելով որ քրդերը շատ լավ են վերաբերվում ազգային ու կրոնական փոքրամասնություններին:
Ուստի խորհուրդ կտայի հայկական լրատվականներին խայծը կուլ չտալ ու ջուր չլցնել այն օտարի ջրաղացին ,որի ձեռքով շատ անգամ ենք զոհ գնացել :
Սաշիկ Սուլթանյան