Միջազգային ֆինանսական կազակերպությունները բարձր են գնահում երկրի մակրոտնտեսական իրավիճակի կայունության մակարդակը։ Այդ է վկայում տարեվերջին արտաքին աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցների ակտիվացում։ Ֆինանսների նախարարարության գնահատումներով, այն կհասնի 3 մլրդ 960 մլն դոլարի, ինչը նախորդ տարվանից ավել կլինի գրեթե 61 միլիոնով։

 

 


2015թ-ին ակնկալվում է ներգրավել 266 մլն դոլարի նոր վարկային ռեսուրս, ինչը նույնիսկ ավելի քիչ կլինի այս տարվա սպասելիքների համեմատ, որոնք գնահատվում են 300 մլն դոլարի սահմաններում։
Հարկ է նշել, որ այս տարի արտաքին պարտքը նվազել է, ինչը
պայմանավորված է այն հանգամանքով, որ տարվա ընթացքում սպասարկումը գերազանցել է վարկերի ներգրավումը:

 

 


Արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ 193 մլն դոլարի միայն 93 միլիոնն է պատկանում կառավարությանը, իսկ մյուս մասի մարման պարտավորությունը Կենտրոնական բանկինն է։

 

 

Վաչագան Գևորգյան