Օլշտինը՝ սուրբծննդյան սպասումով: Ձյան բացակայությունը Լեհաստանում քաղաքացիներին չի անհանգստացնում: Նրանք արդեն նախապատրաստվել են Ամանորին և քաղաքի հրապարակները զարդարել են սառցե քանդակներով: Միգուցե դրանք հանճարեղ քանդակներ չեն, բայց հաճույք են պատճառում քաղաքի բնակիչներին: