Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի գոյության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է՝ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում գերակշռող են միջազգային նորմերը, որի հիմքն ըստ բանախոսի, ՀՀ Սահմանադրական այն նորմն է, թե յուրաքանչյուր մարդ իրավունք ունի դիմելու միջազգային ատյաններ իր իրավունքների պաշտպանության համար:  


Առավել քան զարմանալի է նման տրիվիալ հայտարարությունը լսել նման բանձրաստիճան պաշտոնյայի, այն էլ իրավաբանի բերանից: "Իսկ այլ կերպ կարող էր լինել",- կարելի էր հարցնել պարոն Հարությունյանին: Եթե դու միանում ես ԵԽ-ին ու վերջնիս հետ կապակցված կառույցների, եթե դու չունես գոնե նվազագույն ինքնաբավություն ու կախված ես արտաքին դրամական միջոցներից ու գոյատևելու համար պարտադրում են, որ քո ողջ իրավական համակարգի ճիշտ կամ սխալ լինելը պետք է գնահատի ինչ որ մասնագիտական հանձնախումբ, ապա էլ ինչի մասին է խոսքը: Դա մեծ նվաճում չէ, այլ սեփական երկրի գոյատևման համար վճարված գինը' գեղեցիկ ձևակերպումով:


Այնպես որ հայերենի ու իրավական ձևակերպումների քաջագիտակ պարոն Հարությունյանը մի քիչ շատ ե գույները մեղմացրել այստեղ ու փորձել եղած իրականությունը ներկայացնել "եվրոռեմոնտ արված":


Ի դեպ, որքան գիտենք եվրոպական իրավական համակարգում կարծես թե չկա քաղաքական տեռորի կամ քաղաքական ինքնատեռորի իրականությունը և դեպքերն էլ գնահատվում ու արձագանքվում են ամենաբարձր մակարդակով և ոչ ամենևին անեկդոտիկ գռեհկացումով կամ սոցցանցային ստատուսագրությամբ:

 

 

Գևորգ Գրիգորյան