Հայասատնի բնակչությունը իր կոմունալ ծախսերը վճարում է դրամով, իսկ ինչպես հայտնի է, գազը, էլեկտրոէներիգիան և հեռախոսը Հայաստանում պատկանում են Ռուսաստանի համապատասխան կազմակերպություններին ու Ռուսաստանում դրամը այդքան էլչէ: Դրա համար էլ ռուսական կազմակերպությունները պետք է այդ դրամը կոնվերտացիա անեն դոլարի և տեղափոխեն Ռուսաստան: Այդ իսկ պատճառով ամեն օր մի քանի միլիոն դոլար է դուրս գալիս Հայաստանից դեպի Ռուսաստան: Այս գործընթացը միշտ էլ եղել է, սակայն կապված Ռուսաստանում արտագնա աշխատողների իրենց հարազատներին ուղարկվող գումարի հետ, ինչ-որ կերպ հնարավոր եղել է պահպանել դոլարային բալանսը, երբ երկրից դուրս եկող ու մտնող դոլարների քանակը նույնն էր, իսկ այժմ, երբ դոլարը Հայաստանիցէ ու դրա փոխարեն որևէ գումար չի մտնում և Ռուսաստանում ռուբլին էլ օր-օրի արժեզրկվում, դրամի գահավիժումն անխուսափելի է: Պարզապես սարսափելի է պատկերացնել մեր թոշակառուների ու սոցիալապես անապահով խավերի վիճակը, այս սցենարի դեպքում ու կարելի է ասել, որ ազգի 90 %-ն է հայտնվելու սոցիալապես անապահով վիճակում: Ու ամենասարսափելին էլ այն է, որ մեր իշխանությունները որևէ կերպ չեն արձագանում սրան ու կանխարգելիչ որևէ միջոցառում ձեռնարկում, այլ փորձում են նույնիսկ այս պարագայում հարստանալ սեփական ժողովրդի սնանկացման հաշվին...
Առաքել Սեմիրջյան