Այն, որ ծխելուց ու դրա արդյունքում առաջացած հիվանդություններից, մահացության ցուցանիշը առաջին տեղում է աշխարհում արդեն վաղուց չի մտահոգում ու ետ չի կանգնեցնում ոչ մի ծխամոլի: Եթե ցանկանում եք ծխել, ապա արեք դա հենց հիմա, բայց մի կրկնեք այլևս երբեք: Որովհետև այն, ինչ կլինի վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե հետո կփոխի ձեր կյանքը, կյանքի որակը և ամենակարևորը' ինքնազգացողությունն ու առողջական վիճակը: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 8 բան, որ կփոխվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը: (Ինչպես թողնել ծխելը)
1. Մոտավորապես 20 րոպե հետո ձեզ մոտ կիջնի զարկերակային ճնշումը, փոխարենը կբարձրանա ու կկարգավորվի մարմնի ջերմաստիճանը:
2. 8-12 ժամ անց արյան մեջ հանքանյութի օքսիդների մակարդակը կկարգավորվի և դուք ուղղակի ավեի հեշտ կշնչեք: Վերջապես կզգաք, թե ինչպես է թթվածինը մտնում ձեր օրգանիզմ և որքան հաճելի է շնչելը:
3. Մոտավորապես 24 ժամ հետո կնվազի սրտի նոպա կամ անբավարարություն ունենալու հավանականությունը:
4. Ընդամենը 48 ժամ հետո դուք կզգաք, որ ձեր նյարդային հանգույցները ավելի ընկալունակ են: Եվ վերջապես կսկսեք համերը տարբերել՝ կկարողանաք վայելել ցանկացած կերած ուտեստ:
5. Ընդամենը 2-3 շաբաթ անց կբարելավվի արյան շրջանառությունը: Կզգաք թեթևություն, կարծես ձեր քաշը իջել է, քայլելը ավելի հեշտ կլինի: Եվ ամենակարևորը 3 ամիս անց թոքերից կսկսի <> նիկոտինից առաջացող լեղին:
6. Ինը ամիս անց կանցնի քրոնիկ թուլությունն ու հոգնածությունը: Կոկորդը կմաքրվի, հևոցները կանցնեն: Կսկսվի թոքերի մաքրման պրոցեսը:
7. Մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդությունների և ինֆարկտի հավանականությունը կնվազի երկու անգամ: Հիշեք, որ սրտանոթային հիվանդությունների մոտ 80 տոկոսը առաջանում է ծխելու հետևանքով:
8. Մոտավորապես 5-10 տարի անց քրոնիկ հիվանդություններ ունենալու հավանականությունը կձգտի 0-ի և օրգանիզմը այդ մահաբեր սովորության հետևանքներից գրեթե ամբողջությամբ կձերբազատվի: