Եթե ամփոփենք 2014 թվականը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ, ապա առաջին հերթին պետք է արձանագրել երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դիրքերի մեծապես ամրապնդումը, քանզի ընտրությունները ցույց տվեցին, որ ԱԶԿ-ի առաջնորդը բավական հեղինակություն ունի թուրքական հասարակական շրջանակներում: Սակայն չնայած այդ ամենի գյուլենականությունը ևս չի մարել և ամեն պահ այն կարող է անցյալ տարվա պես կրկին բռնկվել և իրարանցումներ առաջացնել թուրքական ներքին կյանքում:
ԻՇԻՊ-ի ակտիվացումը Մերձավոր Արևելքում, ապա նաև նրա ընդհուպ մոտենալը Թուրքիայի սահմաններին խառնեց երկրի ղեկավարության խաղաքարտերը և ստիպեց թուրքական կողմին ավելի շատ մանևրել միջազգային ասպարեզում, քանզի լրջորեն վտանգվեցին մահմեդական աշխարհում առաջնորդ դառնալու թուրքական նկրտումները: Բացի այդ տարեվերջին երկրում սկսված քրդական հուզումները ևս ցույց տվեցին, որ թուրք-քրդական հարաբերություններում առկա անդունդը ոչ միայն չի վերացել, այլ ավելի է խորացել...
Եվ այդ ամենին ավելացած Արևելք-Արևմուտք հակադրությունը շատ դեպքերում Թուրքիային կանգնեցրել է ծանր երկընտրանքի առաջ, որից դուրս գալը երկրի ղեկավարության համար հեշտ չի լինի առաջիկայում...
Մուշեղ Խուդավերդյան