Մեհմեդ Բ-ն (1451–1481), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453-ի մայիսի 29-ին գրավեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրեց տերության մայրաքաղաքը՝ վերանվանելով Իստանբուլ, իսկ Սուրբ Սոֆիայի տաճարը վերափոխեց մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: Կ․ Պոլսի անկումը վերջ տվեց հոգեվարք ապրող բյուզանդական կայսրությանը: Մեհմեդը գրավեց նաև Սերբիան, Մորեան, Բոսնիան, այնուհետ Վալախիան դարձրեց կախյալ իշխանություն, վերացրեց Տրապիզոնի կայսրությունը, ծնկի բերեց Ղրիմը, որի խանը թուրքահպատակ դարձավ, ապա Վենետիկի հանրապետության հետ համառ մարտերից հետո թուրքական բանակներն ափ հանեց Իտալիայում:
Հայե՛ր, գիտե՞ք, որ սուլթանի վերջին նվաճողական պատերազմը Հարավային Իտալիայում էր։ 1480-ին նրա 100,000-ոց զորքը 300 նավերով շարժվեց դեպի Օտրանտո քաղաքը եւ զավթեց այն երկշաբաթյա պաշարումից հետո։ Բայց այս ռազմական արշավանքն անհաջող ավարտ ունեցավ։ Մեհմեդը սպանվեց Իտալիայում, թունավորվելով անձնական բժշկի կողմից, իր որդի՝ գահի մասին երազող թագաժառանգ Բայազիդի հրամանով (Բայազիդ Բ սուլթան՝ 1481–1512 թթ.)։ Դրանից հետո իտալացիներին հաջողվեց թուրքերին դուրս քշել երկրից:
Մեհմեդ Բ Ֆաթիհ
(1480 թ., իտալացի նկարիչ' Ջենտիլե Բելինի)