Ինչպես հիշում ենք օրերս «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին իրենց 18 ամսվա աշխատավարձերի փոխհատուցում պետական մակարդակով:
Հարցը միանգամայն հասկանալի է և չեմ կարծում որ կգտնվի մեկն, ով չցանկանա այն վերջնականապես լուծում ստանա:
Սակայն մի կարևոր նրբություն, Նաիրիտի 90% մասնաբաժինը հանդիսանում է մասնավոր սեփականություն: Ստացվում է, որ Նաիրիտցիների հիմնական պահանջը պետք է ուղղած լինի հենց գործարանի սեփականատերերին. Չէ որ այս խնդրի հիմնական պատասխանատուները հանդիսանում են գործարարները:
Հարց է առաջանում, ինչու Նաիրիտցիները իրենց աշխատավարձերը չեն պահանջում բիզնեսմեններից: Տրամաբանական է, որ աշխատակիցների ցույցերը պետք է լինեին հենց նրանց տների, ինչու չէ նաև վիլաների առջև:
Եվ վերջապես, ուր են այդ գործարանի սեփականատերերը: Նաիրիտի հարցը բավականին երկար ժամանակ է, ինչ դարձել է հասարկության քննարկման թեման, սակայն այսքան ժամանակ Նաիրիտի սեփականատերերից ոչ մեկը այդպես էլ չանդրադարձավ այս հարցին:
Խաչատրյան Ժոռա