Էրդողանը խորհրդանշական առումով հենց դեկտեմբերի 17-ի՞ն կգնա գործողությունների գյուլենականների դեմ: Դեկտեմբերի 17-ին լրանում է Էրդողանի ու նրա կուսակցության ազդեցիկ անդամների դեմ գյուլենական համայնքի «խարդախության» օպերացիայի մեկ տարին:

 

 

Վերջին շրջանում Էրդողանն ու իշխանական ԶԼՄ-ները անընդհատ ակնարկում էին գյուլենականների դեմ գործողությունների նոր մի ալիքի մասին: Էրդողանն էլ այսօր հաստատեց շրջանառվող այդ լուրերը, որ գյուլենական ցանցի վերաբերյալ նոր իրողություններ են պարզվելու և բացահայտվելու: Իսկ առաջին հարվածը կլինի հենց գյուլենամետ մեդիայի նկատմամբ տարբեր հիմնավորումներով:

 

 

Լևոն Հովսեփյան