Բաքվի խանի մոտ գործերն այհքան էլ լավ չեն: Այսպես, ըստ ԶԻՄ-ներում շրջանառվող լուրերի, նավթի արդյունահանումն Բաքվի խանությունում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով:


Այս մասին Reuters-ին է հայտնել Ադրբեջանի կառավարությանը մոտ աղբյուրը:
«Մեր հաշվարկներով, նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կնվազի մինչև 40,62 մլն տոննա, 2014-ի ավարտին սպասվում է 41,65 մլն տոննայի արդյունահանում»,-ասել է աղբյուրը: 2016-ին մի փոքր աճ կնկատվի՝ մինչև 40,77 մլն տոննա: Սակայն 2017-ին աճին կրկին կհաջորդի անկումը՝ մինչև 39,42 մլն տոննա, որը կշարունակվի նաև 2018-ին:


Ու ահա այս ամբողջի ֆոնին British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը 2015-ին աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի, որի պատճառը նավթի գների անկումն է: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ըստ ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլիի, կրճատումները վերաբերվում են ընկերության ներկայացուցչություններին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանում ու Գերմանիայում:


Աշխատատեղերի կրճատման լույսի ներքո Haqqin.az-ը մտավախություն ունի, որ BP-ի ֆինանսական դժվարություններն ազդելու են նոր նախագծերի իրականացման ու նախկին պարտավորությունների վրա:
Իհարկե սա նշանակում է, որ կավելանա նաև սոցիալական լարվածությունը' երկրում գործազուրկների հնարավոր թվի աճի պայմաններում:

 

 

Գևորգ Գրիգորյան