ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Չնայած նրան, որ աղերսներ կային արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներ ընտրելը կարող էին խոչընդոտ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ՀՀ-ն և Վրաստանը ավելի էն զարգացնում առևտրային կապերը: Այս մասին փաստեցին նաև երկու երկրների վարչապետների հանդիպումը, որը վերահաստատեց, որ ԵՏՄ-ի անդամակցումը և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը ծառայեցվելու են երկու հարևան պետությունների օգտին:
Երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը ակնհայտ է: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների' 2012թ-ին արտահանումը կազմել է 70.1մլն, իսկ ներմուծումը 40.9 մլն դոլար: Այս ցուցանիշը 2013թ-ին աճել է 26.9%-ով հասնելով մինչև 151 մլն դոլարի ապրանքաշրջանառության:
Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից են հայկական սուրճն ու թեյը, որոնք մի քանի տարում հասցրել են մեծ ճանաչում վայելել: Ինչպես նաև լայն տարածում են ստացել հայկական ոգելից և ոչ ոգելից խմիչքները, աղը, ծծումբը, դեղագործական մթերքը, ապակին և պլաստմասան: Իսկ ներմուծվող ապրանքներից են մրգերը' հատկապես ցիտրուսային, խմիչքները, պարարտանյութերը, անօրգանական քիմիական միացությունները, փայտը և փայտնյութերը:
Ակնհայտ է որ հայ-վրացական հարաբերությունները օր օրի ավելի են սերտանում ու նոր թափ են առնում, և այս փաստը նպաստում է երկու երկրների տնտեսությունների աճին:
Դավիթ Պետրոսյան