ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրության նպատակով առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, և հանձնաժողովը հետևում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի կանխվեն դրանց կողմից հակամրցակցային գործողություններ: Այնուհետև առանձնացվել են 16-17 անուն ապրանքներ : Խոսքը գնում է շաքարավազի, կարագի, ձեթի, հավի մսի, հավկիթի, սուրճի, ալյուրի և այլնի մասին: Ուսումնասիրությունը իրականցվել են նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի: Օրինակ, բրնձի 1 կգ-ը այս պահի դրությամբ շուկայում արժե 375 դրամ՝ 325 դրամից դարձել է 375 դրամ ավելանալով 4 տոկոսով:


Վերոնշվածիվ կարելի է նկատել, որ ոլորտը գտնվում է կառավարության հսկողության տակ և գնաճը փոխարժեքին համահունչ է:

 

 

Բաբկեն Մկրտչյան